Հոկտեմբերի 19-24-ը Հայաստանի թենիսիս ֆեդերացիայի մինչև 14 և 16 տարեկաններ պատանիների հավաքականները ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով գտնվում են Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրում։
Հավաքին մասնակցում են թենիսի մարզիչներ Վահե Ավետիսյանը, Ռոման Եդիգարյանը, Հենրիկ Նիկողոսյանը և ֆիզ. պատրաստության մարզիչ Շիրակ Պողոսյանը:



Նշենք, որ ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո կմեկնարկի Թենիս Եվրոպայի մինչև 14 և 16 տարեկանների միջազգային մրցաշարը, որը կանցկացվի նույն վայրում` Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիրի թենիսի կորտերում։
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ուսումնամարզական հավաք են անցկացնում նաև Ռուսաստանի Թենիսի Ֆեդերացիայի հավաքականի մարզիկները, որոնք ևս մասնակցելու են Թենիս Եվրոպայի միջազգային մրցաշարին։
























































