«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չընդգրկել ԱՊԼ-ի 13-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղի հայտացուցակում։
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին։ Այս մասին մանկունիացիները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ։
Ակումբը չի ներկայացրել պատճառները, ըստ որոնց Ռոնալդուն չի մեկնելու Լոնդոն։
Հավանական է, որ դա կապված է պորտուգալացու երեկվա պահվածքի հետ, որը «Տոտենհեմի» դեմ խաղի ավարտից առաջ նա լքեց պահեստայինների նստարանն, իսկ հետո հավաքեց իրերն ու հեռացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտից։