Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը գնահատել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արարքը, որը ժամանակից շուտ լքել է մարզադաշտը «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Տոտենհեմի» դեմ խաղում (2-0).
«Հասկանում եմ նրա դժգոհությունը, բայց իրավիճակին պետք է ավելի լայն հայացք գցել։ Թիմն իսկապես հիանալի էր խաղում, մարզիչը լուրջ քայլ կատարեց՝ Ռոնալդուին պահեստայիններին թողնելով, բայց որոշումը ճիշտ էր, քանի որ խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստները ամեն ինչ ճիշտ էին անում։
Բարդ իրավիճակ է տեն Հագի համար, չէ՞ որ խոսքն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին է, հնարավոր է՝ պատմության։ Այդ իսկ պատճառով ճնշում կա մարզչի վրա, և դա ամեն ինչ բարդացնում է, չէ՞ որ պետք է պատասխանել համապատասխան հարցերին»,- ասել է Շիրերը։