«Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Մայկա Ռիչարդսը կարծում է, որ ՄՅՈՒ-ն պետք է բաց թողնի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Մեծագույն ֆուտբոլիստներից մեկի նման պահվածքն այն ժամանակ, երբ նրա թիմն առջևում է հաշվի մեջ, ստիպում է մտածել։ Այդ պահվածքը հարգանքի բացակայություն է։
Մրցաշրջանի սկզբում, միջմրցաշրջանի ընթացքում ու դրանից հետո տեն Հագը խնդիրներ ուներ նրա հետ։ Կարծում եմ՝ միայն մեկ որոշում կա։ ՄՅՈՒ-ն պետք է հունվարին ամեն ինչ քննարկի նրա հետ ու բաց թողնի նրան։ Նա խանգարում է մարզչի աշխատանքին, դրա համար էլ կարծում եմ, որ ավելի լավ կլինի ամեն մեկն իր ճանապարհով գնա»,- Ռիչարդսի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Հիշեցնենք, որ երեկ՝ «Տոտենհեմի» դեմ խաղու Ռոնալդուն հերթական անգամ մնաց պահեստայինների նստարանին։ Հանդիպման վերջում Կրիշտիանուն, չսպասելով եզրափակիչ սուլիչին, կամայականորեն լքեց պահեստայինների նստարանը, թեև դեռ հնարավորություն ուներ խաղադաշտ դուրս գալու։