«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին 2023 թվականին, հայտնում է EL Pais-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը «արիստոկրատներին» առաջարկել է բրազիլացուն վարձավճարով վերցնել այս ամառ, սակայն անգլիական ակումբն այն ժամանակ հրաժարվել է վճարել նրա աշխատավարձի մի մասը։
Այժմ «Չելսիի» դիրքորոշումը մեղմացել է, և նրանք պատրաստ են ծածկել 30-ամյա ֆուտբոլիստի 40 միլիոն եվրո աշխատավարձը։
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում նա 16 հանդիպում է անցկացրել թիմի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։