Տեղի է ունեցել ծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Թայսոն Ֆյուրիի առաջիկա մենամարտի անոնսը։
Դեկտեմբերի 3-ին Լոնդոնի «Տոտենհեմ Հոթսպուր» մարզադաշտում բրիտանացին երրորդ մենամարտը կանցկացնի Դերեկ Չիսորայի հետ։
Նույն օրը լոնդոնյան ակումբի մարզադաշտում WBA վարկածով ծանր քաշային կարգում չեմպիոն Դենիել Դյուբուան կպաշտպանի իր տիտղոսը Քևին Լերենոյի դեմ մրցամարտում:
Ֆյուրին երկու անգամ հաղթել է Չիսորային՝ 2011 թվականին միաձայն որոշմամբ, 2014 թվականին՝ տասներորդ ռաունդից հետո պայքարը շարունակելուց մրցակցի հրաժարվելու պատճառով։