Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան դարձել է Լոնդոնի «Արսենալի» նոր տրանսֆերային նպատակը:
Լրագրող Սայմոն Քոլինսի կարծիքով՝ ֆրանսիացին Միկել Արտետայի համար առաջնային տարբերակներից մեկն է կազմն ուժեղացնելու համար։
Նդիկայի պայմանագիրը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Սա նշանակում է, որ հունվարին «զինագործները» կարող են պաշտպանին ձեռք բերել բավականին ցածր գնով։ Գերմանական ակումբը ևս չի բացառում 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մրցաշրջանում Նդիկան «Այնտրախտի» կազմում անցկացրել է 9 հանդիպում գերմանական Բունդեսլիգայում: Այս խաղերում ֆուտբոլիստը ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստն իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2018 թվականից։