«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում դժվար թե նորեկներ ունենա։ Այս մասին հայտնել է մանչեսթերյան ակումբի տնօրեն Ջոն Մերտոն։
«Ամռանը մենք ռեկորդային գումար ենք ծախսել։ Սա արտացոլում է շուկայում տիրող իրավիճակը, բայց նաև ցույց է տալիս, որ մենք իսկապես ցանկանում ենք աջակցել մարզչին: Մենք միշտ ասել ենք, որ թիմը վերակառուցելու համար մեկից ավելի տրանսֆերային պատուհան կպահանջվի։ Մենք արդեն աշխատում ենք Էրիկի հետ այս ուղղությամբ՝ կենտրոնանալով հաջորդ ամառային և հետագա տրանսֆերային պատուհանների վրա։
Կարևոր է, որ հաշվի առնվեն խաղացողների ծախսերը: Ֆուտբոլիստների մեջ ներդրված գումարը, երկարաժամկետ հեռանկարում, պետք է վճարվի եկամտի միջոցով: Ամռանը մենք մի փոքր ավելի շատ խաղացողների հետ պայմանագիր կնքեցինք, քան սպասվում էր: Այսպիսով, մենք դժվար թե նույնքան ակտիվ լինենք հաջորդ տրանսֆերային պատուհաններում: Չնայած դրան, մենք կշարունակենք աշխատել կազմն ուժեղացնելու ուղղությամբ»,- Մերտոյի խոսքն է մեջբերել The Telegraph-ը։
Ընդհանուր առմամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը ծախսել է 227 մլն ֆունտ: