«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի բացառել, որ դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է հեռանալ թիմից:
«Մենք դեռ որոշում չենք կայացրել դե Խեայի վերաբերյալ։ Բայց կարող եմ ասել, որ շատ գոհ եմ նրանից։ Նա լավագույն մակարդակով չանցկացրեց մրցաշրջանի առաջին երկու խաղերը, բայց դրանից հետո կարելի էր տեսնել, թե Դավիդը որքան է օգնում մեզ պաշտպանվել, կայունություն ապահովել։ Նա ինձ դուր է գալիս նաև որպես մարդ։ Ես կարող եմ հիանալի աշխատել նրա հետ, բայց նախ, եկեք սպասենք ձմռանը, իսկ հետո կխոսենք, թե ինչ պետք է անենք», — տեն Հագի խոսքն է մեջբերել ESPN-ը։
31-ամյա իսպանացին «Մանչեսթեր Յունայթեդին» է միացել 2011 թվականի հուլիսին և թիմի կազմում անցկացրել է 501 հանդիպում՝ բաց թողնելով 547 գոլ և 171 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը։