«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ (2:0).
«Բոլոր մարդիկ տարբեր են․․․ Ուզում եմ կենտրոնանալ թիմի խաղի վրա, այլ ոչ թե Կրիշտիանու Ռոնալդուին քննարկելու ու պաշտպանելու վրա։
Չգիտենք՝ միգուցե նա տեն Հագին ասել էր, որ գնալու է հանդերձարան։ Բայց բոլորը փորձում են սկանդալ բարձրացնել, քանի որ Կրիշտիանուն հեռացավ պահեստայինների նստարանից: Պետք է դադարենք ամեն օր խոսել նրա մասին»,- Էվրային մեջբերում է Sky Sports-ը:
Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 19-ին, «Տոտենհեմի» դեմ խաղի ավարտին մոտ (2:0) 37-ամյա պորտուգալացին լքել է պահեստայինների նստարանն ու եզրափակիչ սուլիչից առաջ գնացել հանդերձարան։