«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության (0:2) մասին։
«Կարծում եմ, որ ՄՅՈՒ-ն արժանի էր հաղթանակի։ Նրանք հիանալի խաղ անցկացրեցինք։ Մեր թիմում մակարդակը պետք է ավելի բարձր լինի։ Մենք պետք է փորձենք ավելի լավը դառնալ։
Պետք է ասեմ, որ մրցակիցը մեզնից լավ խաղաց։ Նրանք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին։
Ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լավ թիմ ունի, բայց դուք գիտեք, թե ինչ արեցին նրանք տրանսֆերային շուկայում։ Խոսքը երկու տարբեր մակարդակների մասին է»,- Կոնտեի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։