«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Ես հիացած եմ։ Մենք հիանալի գործեցինք։ Մեր խաղով «Վեսթ Հեմին» լուրջ խնդիրներ առաջացրեցինք։ Խնդիրն այն է, որ մենք այդպես չգործեցինք ամբողջ խաղի ընթացքում։ «Վեսթ հեմին» շանս տվեցինք և ինչ-որ պահի դարձանք պաշտպանվող թիմ։
Գիտեի, որ հեշտ չի լինելու, բայց մենք արժանի հաղթանակ տարանք։ Ալիսոն կամ էլ մեր բախտը բերեց։ Մենք 3 միավոր վաստակեցինք և դա կարևոր արդյունք է:
Ալիսոնը հիանալի սեյվ կատարեց 11 մետրանոցի ժամանակ։ Հարվածը շատ լավն էր և ես չգիտեմ, թե ինչպես Ալիսոնը կարողացավ փրկել մեզ»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։
























































