«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը գոհ է թիմի ցուցադրած խաղից Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման ժամանակ (1:0):
«Մենք հաղթեցինք, դա ամենակարևորն է: Լավ է, որ հաղթում ես «չոր» հաշվով, թեև նրանք դաշտ դուրս բերեցին չորս հարձակվողի: Մենք պետք է պաշտպանվեինք, և նորից, ինչպես նախորդ խաղում, դա արեցինք լավագույն ձևով»,- վան Դեյկի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։
«Լիվերպուլը» 10 խաղում վաստակած 16 միավորով 7-րդն է Պրեմիեր լիգայում, իսկ «Վեսթ Հեմը»՝ 11 խաղում 11 միավորով 13-րդ տեղում է։
























































