Ավարտվեց NBA-ի կանոնավոր առաջնության հանդիպումը, որում Ֆենիքսն իր հարկի տակ հաղթեց Դալլասին։
Հանդիպումն ավարտվեց Սանսի հաղթանակով 107:105 (24:32, 21:30, 31:19, 31:24) հաշվով: «Մավերիկսի» պաշտպան Լուկա Դոնչիչը 35 միավորով ամենաարդյունավետն էր այդ խաղում։
Խաղային օրվա մյուս հանդիպումներում Պորտլենդը գերազանցեց «Սակրամենտոյին» (115:108), իսկ Յուտան սեփական հարկի տակ հաղթեց Դենվերին (123:102):