Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արարքի մասին Պրեմիեր լիգայի Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղի վերջնամասում (2:0)։
«Ռոնալդուն թիմի մի մասն է, դուք պետք է ինչ-որ լուծում գտնեք: Թեև տեն Հագին կարելի է հասկանալ, բայց նա աշխատում է թիմի, ոչ թե Կրիշտիանուի համար:
Իհարկե, քչերն են հասել այն ամենին, ինչ Ռոնին: Սակայն հիմա քննարկում ենք, թե ինչով է նա այս պահին զբաղված։ Այժմ Ռոնալդուն ընդհանրապես չի անում այն, ինչ անում էր նախկինում»,- մեջբերում է Անրիին Mirror-ը։
Ռոնալդուն երեկվա խաղում կամայականորեն լքել է «Մանչեսթեր ունայթեդի» պահեստայինների նստարանը, թեև դեռ կարող էր դուրս գալ փոխարինման։