«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Քրիս Սատոնը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» խաղում մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի պահվածքի մասին։
Կլոպը կարմիր քարտ էր ստացել հանդիպման վերջնամասում՝ եզրային մրցավարի վրա բղավելու և ագրեսիվ պահվածքի համար։
«Կլոպը կորցրել էր ինքնակառավարումն այդ պահին։ Նա դա հասկանում է։ Նա ամոթից վառվելու է, դիտելով այդ կադրերը, երբ ոչնչացնում է մրցավարի օգնականին։
Հետագայում նա խոստովանել է, որ սխալ է թույլ տվել և դա միակ բանն է, ինչը նա կարող էր անել։ Բայց, եթե մենք ցանկանում ենք, որ հետագայում մարզիչներն իրենց նման կերպ չպահեն, ապա Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պետք է կոշտ միջոցների դիմի։ Այսօր Կլոպը լինելու է «Վեսթ Հեմի» հետ խաղում տեխնիկական գոտում և դա անթույլատրելի է։
Նման պահվածքի համար պետք է որակազրկել մինչև 10 խաղով, եթե մենք ցանկանում ենք հասկացնել մարզիչներին, որ դա անթույլատրելի է»,- Սատոնի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
























































