«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է ակումբի՝ մրցաշրջանի լավագույն թիմի մրցանակը ստանալու մասին։
Մրցանակը հանձնվել է անգլիական ակումբի ներկայացուցիչներին «Ոսկե գնդակի» միջոցառման ժամանակ։
«Ես այստեղ եմ արդեն 8 տարի։ Ես եկել եմ մի ընտանիք, որտեղ ցանկանում են կրառել փիլիսոփայություն, որը հաճույք է պատճառում երկրպագուներին։
Մենք ուզում ենք լավ խաղ ցուցադրել, որպեսզի երիտասարդները ոգեշնչվեն։
Մենք շատ տիտղոսներ ենք նվաճել և դա հիանալի է։ Այո, մենք դեռ չենք հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց կարող ենք հպարտանալ մեր խաղով»,- Դե Բրույնեի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը։
























































