«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջոն Ֆլենագանը ծնկի վնասվածքի պատճառով 29 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին իմ ճանապարհորդության ընթացքում աջակցության համար, հատկապես իմ ընկերուհուն, ընտանիքիս․․․ Ընկերներ, թիմակիցներ, մարզիչներ և գործակալներ: Հիմա ես սկսում եմ իմ ֆուտբոլային ճանապարհորդության հաջորդ գլուխը։ Անհամբեր սպասում եմ ապագային»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։
Ֆլենագանը «Լիվերպուլում» խաղացել է 2011-ից 2018 թվականներին, անցկացրել 51 հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Թիմի կազմում խաղացողը դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր։ Ֆլենագանը մեկ հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում, սակայն գոլ չի խփել։
























































