«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոստովանել է, որ դժգոհ է իր թիմի դիրքից ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։
«Ես երբեք գոհ չեմ լինում։ Ուրախ եմ, որ այստեղ եմ, բայց գոհ չեմ թիմի դիրքից, սակայն նաև գիտեմ, որ մի փոքր առաջ եմ անցնում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մարզիչը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 9 տուրից հետո զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Տոտենհեմի» հետ։
























































