ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ԱՊԼ 12-րդ տուրում «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին։
«Կոնտեն հիանալի մարզիչ է։ Նա տիտղոսներ է նվաճել, հաղթել Անգլիայի և Իտալիայի առաջնությունները, և մենք կարող ենք տեսնել Անտոնիոյի ձեռագիրն իր թիմերում։ Կարծում եմ՝ դա մեծ գովասանքի է արժանի։
Անտոնի Մարսյալը չի մասնակցի այս խաղին։ Նա դաշտ է վերադարձել, բայց թիմի հետ չի մարզվում։ Քրիստիան Էրիկսենն այսօր ընդհանուր խումբ է վերադարձել, կտեսնենք նրա վերականգնման դինամիկան, արդյոք վաղվա խաղի համար ուժեր ունի»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
Թիմերը կհանդիպեն հոկտեմբերի 19-ին, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին։