Հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանն Իսպանիայում ընթացող աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար։
1/8 եզրափակչում Հովհաննիսյանին հաղթած ֆրանսիացի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։ Սփոփիչ գոտեմարտում Հովհաննիսյանը կգոտեմարտի Բուլղարիան ներկայացնող Իվո Իլիևի հետ, իսկ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար՝ մրցելով ճապոնացի Կիոտարո Սոգաբեի հետ:
Այսպիսով, այսօր պայքարի դուրս եկած մեր 5 ըմբիշներից պայքարը կշարունակի միայն Սահակ Հովհաննիսյանը:
Այսօր ավելի ուշ աշխարհի Մ23 տարեկանների առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարեն Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ), իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։