Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը, որը սեպտեմբերի վերջին կայացած Թունիսի դեմ խաղի ժամանակ (5-1) վիրավորանքներ էր ստացել ռասսայական խտրականության ֆոնին, բացատրել է՝ ինչու է փորձում շատ բան անել ռասիզմի դեմ պայքարում։
Տհաճ միջադեպ էր գրանցվել Փարիզում կայացած ընկերական խաղում։ Երկրպագուները բանան էին նետել բրազիլացու և «Տոտենհեմի» վրա այն բանից հետո, ինչ նա գոլի հեղինակ էր դարձել։ Հարձակվողը վազել էր եզրային դրոշակի մոտ, որտեղ էլ ընկել էր միրգը։
«Ես գիտեմ՝ ինչի միջով եմ ստիպված եղել անցնել մանուկ հասակում։ Ես ոսկե օրորոցի մեջ չեմ ծնվել, բայց հիմա ամենալավ պայմաններում եմ ապրում, փորձում եմ օգնել հնարվորինս շատ, հատկապես Բրազիլիայի մարդկանց։ Ես դա ողջ սրտով եմ անում։ Կարծում եմ՝ մենք դժվար ժամանակներ ենք ապրում, բայց ես դեռ երազում եմ այն օրվա մասին, երբ վերջ կդրվի ռասիզմին»,- Ռիշարլիսոնի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
























































