«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոելին հաջորդ ամառ կշարունակի ներդրումներ կատարել թիմի կազմի ուժեղացման համար: Ինչպես հայտնում է Calcio Mercato-ն, լոնդոնցիները տրանսֆերային նոր նպատակ են ընտրել «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարին:
Ամեն ինչ գնում է նրան, որ Միլան Շկրինյարի տրանսֆերի համար մրցավազքը թեժ է լինելու. սլովակ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում նաև ՊՍԺ-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» պատրաստ է Միլան Շկրինյարին տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր առաջարկել։
27-ամյա Միլան Շկրինյարի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Միլանյան ակումբը կփորձի պահել ֆուտբոլիստին։
























































