Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
«Նյուքասլը» բանակցություններ է վարում իսպանացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
26-ամյա Ասենսիոն Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում ինը խաղում անցկացրել է 104 րոպե:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ասենսիոյի՝ նոր պայմանագիր ստորագրելուց հրաժարվելուց հետո, խնդրել է Կարլո Անչելոտիին խաղացողին ավելի քիչ խաղաժամանակ տալ:
























































