MMA-ի նախկին մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուն։
«Կարիմ Բենզեման աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- գրել է մարզիկը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 34-ամյա Բենզեման Իսպանիայի առաջնությունում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Չեմպիոնների լիգայում ֆրանսիացին խփել է 15 գոլ՝ երկու գոլային փոխանցում կատարելով։ «Արքայական» ակումբի հետ Կարիմը դարձավ Լա լիգայի չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։