Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանը նվաճեց ¼ երափակիչի 3-րդ ուղեգիրը:
Այս անգամ 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մեր մարզուհին համառ պայքարում կամային հաղթանակ տոնեց ֆին Պիհլա Կաիվոյի նկատմամբ:
Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո մեր մարզուհին հավաքվեց ու 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկեց մենամարտի ընթացքը:
Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Էլիդա Քոչարյանն ու Եկատերինա Սիչևան: