«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
23-ամյա հարձակվողը միացել է «Միլանին» 2019 թվականի օգոստոսին:
Ընդհանուր առմամբ նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 128 հանդիպում, խփել 31 գոլ և կատարել 29 գոլային փոխանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Պարի Սեն Ժերմենը»։
























































