Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան պաշտոնական կայքում հրապարակել է ATP-ի թարմացված վարկանիշը։
Թոփ 10-ում ընդամենը մի քանի փոփոխություն է եղել. ռուս Անդրեյ Ռուբլյովը 9-րդ տեղից բարձրացել է 8-րդ տեղ՝ գերազանցելով ամերիկացի Թեյլոր Ֆրիցին, իսկ կանադացի Ֆելիքս Օժիե-Ալիասիմը՝ 13-րդից 10-րդ։
Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ իսպանացի Կարլոս Ալկարասը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է նրա հայրենակից Ռաֆայել Նադալը, իսկ երրորդը՝ նորվեգացի Կասպեր Ռուդը։
ATP վարկանիշը հոկտեմբերի 17-ի դրությամբ.
1․ Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6730
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5810
3 (3). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 5600
4 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 5155
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 4930
6 (6). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 4860
7 (7). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 4320
8 (9). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) — 3685
9 (8). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – 3195
10 (13). Ֆելիքս Օժիե-Ալիասիմե (Կանադա) — 3155
…
18 (19). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1990