Անգլիայի Պրեմիեր լիգան պատրաստվում է 2023 թվականին ամառային նախամրցաշրջանային մրցաշար անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարի վերջնական ձևաչափը դեռ որոշված չէ, սակայն նախատեսվում է, որ դրան կմասնակցեն 6 թիմեր, որոնք կբաժանվեն 2 խմբի։ Խաղեր կանցկացվեն ԱՄՆ-ի արևելյան և արևմտյան ափերի մի քանի քաղաքներում։
Նախամրցաշրջանային այս մրցաշարը պետք է լինի Պրեմիեր լիգայի առաջին քայլը Անգլիայից դուրս հանդիպումներ անցկացնելու ուղղությամբ:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում վաստակած 27 միավորով առաջատարը Լոնդոնի «Արսենալն» է։ Ամենամոտ հետապնդողներն են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը», որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։