«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն գովաբանել է Կրիշտիանու Ռոնալդուին. Սակայն մասնագետը բացառում է պորտուգալացու տեղափոխությունն իր թիմ։
«Մենք փորձում ենք երկարաժամկետ աճ ապահովել մեր թիմի համար, ունենք երկարաժամկետ տեսլական։
Այս պահին մենք բավականին շատ տարեց ֆուտբոլիստներ ունենք, ուստի պետք է ավելի շատ ներդրումներ անենք երիտասարդ խաղացողների վրա: Սա, հավանաբար, մեր ապագա առաջընթացի մեծ մասն է, մենք պետք է նվազեցնենք թիմի միջին տարիքը։
Այնպես որ, գուցե Ռոնալդուի տարբերակն այն չէ, որի վրա մենք հույս կդնենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք թերագնահատում ենք այս խաղացողի որակը։ Նա հրաշալի խաղացող է։ Նայեք նրա անցած տարվա ելույթին, դա անհավանական էր»,- մեջբերում է Հաուին 90min-ը:
























































