«Լիվերպուլի» երկրպագուները Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ (1:0) մետաղադրամներ են նետել մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վրա։
Դա տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում՝ «Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի գոլը չեղարկելուց անմիջապես հետո։
«Ամբոխը փորձեց մետաղադրամներ նետել, բայց ինձ չդիպավ։ Գուցե հաջորդ անգամ նրանք ավելի լավ կգործեն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Խաղից հետո «Լիվերպուլը» դատապարտել է երկրպագուների պահվածքը և խոստացել գտնել պատասխանատուներին։ Նրանց սպառնում է ցմահ արգելք՝ ներկա գտնվելու մերսիսայդյան թիմի խաղերին տնային ստադիոնում:
























































