«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա իտալացին կարող է տեղափոխվել «Տոտենհեմ» այն բանից հետո, երբ թուրինյան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշենք, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչն է «Յուվենտուսի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Ընթացիկ մրցաշրջանում Բոնուչին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով գոլի հեղինակ: