Կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, կայացավ Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի հանդիպումը, որում «Լիվերպուլը» 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Մոհամեդ Սալահը։ Գոլային փոխանցումը կատարեց դարպասապահ Ալիսոնը։
Բրազիլացի դարպասապահը 3-րդ փոխանցումն է կատարել եգիպտոսցի հարձակվողին Պրեմիեր լիգայում հանդես գալու ընթացքում։ Սա մեկ խաղացողին դարպասապահների կողմից գոլային փոխանցման ռեկորդային ցուցանիշ է:
Հավելենք, որ սա Ալիսոնի երկրորդ գոլային փոխանցումն է 2022 թվականին։ Ավելի վաղ նա գոլային փոխանցում էր կատարել Սալահին Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի 26-րդ տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում (3:1)։
























































