Կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, կայացավ Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի հանդիպումը, որում «Լիվերպուլը» 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
76-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը։ Եգիպտոսցու համար դա Պրեմիեր լիգայում 121-րդ գոլն էր «Լիվերպուլի» կազմում:
Այսպիսով, Սալահը մրցաշարում ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ գերազանցելով Սթիվեն Ջերարդին։
«Լիվերպուլի» ռեկորդակիրը Ռոբի Ֆաուլերն է՝ 128 խփած գոլով։