Սան Դիեգոյի մրցաշարում հաղթող է ճանաչվել լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը։
Եզրափակչում նա հաղթել է Խորվաթիան ներկայացնող Դոննա Վեկիչին։ Հանդիպումը տևեց 1 ժամ 50 րոպե և ավարտվեց 6:3, 3:6, 6:0 հաշվով։
Շվյոնտեկի համար սա ութերորդ տիտղոսն է 2022 թվականին։
WTA. Սան Դիեգո․ Եզրափակիչ
Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) — Դոննա Վեկիչ (Խորվաթիա)՝ 6:3, 3:6, 6:0։