ԱՊԼ 11-րդ տուրում «Լիվերպուլը» ընդունել էր «Ման Սիթիին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսում թիմերը չկարողացան բացել հանդիպման հաշիվը։
76-րդ րոպեին Մոհամեդ Սալահը կարողացավ գրավել մրցակցի դարպասն ու հենց նրա միակ գոլն էլ հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»։
86-րդ րոպեին կրքերը թեժացան, ինչի արդյունքում տանտերերի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարմիր քարտ ստացավ։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 13 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Սիթին» 23 միավորով՝ 2-րդը։
























































