«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Նյուքասլի» հետ (0:0) ոչ-ոքիի մասին։
«Լավ խաղ էր մեր կողմից։ Մենք լավ էինք պրեսինգի դիմում և գոլ բաց չթողեցինք։ Վերահսկում էինք խաղն ու դրվագներով տիրում գնդակին՝ հատկապես երկրորդ խաղակեսում։
Մենք էինք թելադրում խաղի ընթացքը։ Կարող էինք հաղթել, արժանի էինք հաղթանակի։
Մեզ դժվար է հաղթելը։ Մենք պետք է շարունակենք նույն կերպ»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։