«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը խոսել է «Ասթոն Վիլլայի» նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին։
«Դժվար խաղ էր։ «Ասթոն Վիլլան» մեզ շատ տանջեց՝ հատկապես առաջին խաղակեսում, չնայած նրան, որ հանդիպման մեկնարկում բացել էինք խաղի հաշիվը։ Մեր դարպասապահը մի քանի լավ սեյվ կատարեց։
Չեմպիոնների լիգայի խաղից հետո կարևոր է լավ հանդիպում անցկացնելը։ Ես հիացած եմ իմ ֆուտբոլիստներով։
Մենք հավատում ենք Մաունթին։ Նա մեզ շատ է դուրս գալիս։ Կեպան համաշխարհային մակարդակի խաղ ցուցադրեց՝ հատկապես առաջին խաղակեսում։ Ես շատ ուրախ եմ նրա համար»,- Փոթերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































