«Տոտենհեմի» ղեկավարությունը գոհ է իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ թիմի ելույթներից։ Ակումբը ակնկալում է երկարաձգել պայմանագիրը մարզչի հետ, հայտնում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմը» նախատեսում է հաջորդ ամիս բանակցություններ սկսել Անտոնիո Կոնտեի հետ նոր պայմանագրի շուրջ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Չելսիի» և Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչը լոնդոնյան թիմը գլխավորում է անցյալ տարվա նոյեմբերից։