«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է մնա թիմում: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ Կողմերը մտադիր են նոր պայմանագիր կնքել:
Ֆուտբոլիստը հանդես է գալիս նաև Անգլիայի հավաքականում։
Այսպիսով, ըստ աղբյուրի, ակումբը պատրաստ է Ռայսին 8 տարվա պայմանագիր առաջարկել։
Ֆուտբոլիստի աշխատավարձը նոր պայմաններին համապատասխան կկազմի շաբաթական մոտ 200 հազար ֆունտ ստերլինգ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռայսը հայտնվել է «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և «Լիվերպուլի» կարճ ցուցակում։