«Չելսին» լրջորեն դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի համաձայն, Բելինգհեմը երազանքի տրանսֆեր է Չելսիի ղեկավարության համար, թիմի սեփականատեր Թոդ Բոուլին պատրաստ է բաժանվել ավելի քան 100 միլիոն եվրոյից: «Բորուսիան» հասկանում է, որ երիտասարդ անգլիացին ցանկալի թիրախ է այլ ակումբների համար, գերմանացիները մտադիր են գոնե վաստակել 120 միլիոն եվրո
Հաղորդվում է, որ բացի Բելինգհեմից, լոնդոնցիները հետաքրքրված են «Վեսթ Հեմ Յունայթեդից» Դեկլան Ռայսի թեկնածությունով, սակայն «մուրճերը» կիսապաշտպանի համար կպահանջեն առնվազն 170 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: