«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա։
Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա «Լիվերպուլից»:
24-ամյա խաղացողը նույնպես «Չելսիի» ցուցակում է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողն արդեն բուժզննում է անցել լոնդոնյան ակումբում և մինչև աշխարհի առաջնությունը պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ։
Այս մրցաշրջանում Նկունկուն իր թիմի կազմում անցկացրել է 16 հանդիպում: Նա դարձել է 10 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































