«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին լուրերին։
«Կարծում եմ՝ Մբապպեն հարգանք է փնտրում։ Մի մոռացեք, որ նա դեռ երիտասարդ է, սխալներ կգործի, բայց պետք է ներողամիտ լինել նրա հանդեպ։ Նա Ֆրանսիայի հավաքականի խաղացող է, ով իր երկրին պարգեւել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ուստի պետք է հանգստություն պահպանել»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Daily Post-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն դժգոհ է եղել, որ ակումբը չի կատարել նոր պայմանագիր ստորագրելիս հարձակվողին տված խոստումները։ Այդ պատճառով Կիլիանը մտադիր է լքել փարիզյան թիմի ճամբարը։