Նյու Յորքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակի հասավ Մայքլ Քոֆիի նկատմամբ:
7-րդ ռաունդում Հովհաննիսյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով:
Այսպիսով, Գուրգեն Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկի մրցակիցը մենամարտերի մեծ մասը հաղթել է նոկաուտով: Նա գերծանր քաշային դասակարգման աղյուսակում աշխարհում 51-րդն: Գուրգեն Հովհաննիսյանը՝ 217-րդն է: