«Տոտենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը բաց կթողնի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը։ Խաղացողի մոտ սրունքի մկանի վնասվածք է ախտորոշվել, այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները։
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի նախորդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղում (2:0): Նա խաղադաշտը լքեց հանդիպման 52-րդ րոպեին։ Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողն իր թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում։ Նա խփել է երկու գոլ և կատարել նաև երեք գոլային փոխանցում:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին։