Անգլիական Պրեմիեր-լիգայի 11-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Էվերթոնին» և 2-0 հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման հաշիվը խաի 59-րդ րոպեին բացել է Հարի Քեյնը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ 86-րդ րոպեին էլ Պյեր-Էմիլ Հյոբերգը երկրորդ գնդակն է ուղարկել մերսիսայդցիների դարպասն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։
Այս հաղթանակի շնորհիվ «Տոտենհեմը» 23 միավոր է վաստակել և ամրապնդվել է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում։ «Էվերթոնը» նահանջել է 14-րդ հորիզոնական․ Ֆրենկ Լեմպարդի թիմի ակտիվում 10 միավոր կա։
























































