«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ներկա գտնվել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը, հայտնում է Le Parisien-ը:
37-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ հանդիսավոր արարողությանը մասնակցել է 2017 թվականին, երբ նվաճեց իր հինգերորդ «Ոսկե գնդակը»:
Այս տարի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ Փարիզում։
Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։