«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը պատասխանել է այն հարցին, թե ում կվստահեր իր կյանքը։
«Ո՞ւմ կվստահեի իմ կյանքը: Ինքս ինձ, քանի որ ես մեծ վստահություն ունեմ իմ ուժերի վրա։ Իսկ եթե մեկ ուրիշը, ապա Մարիո Բալոտելլին, քանի որ նա լավագույնն է, ում ես երբևէ տեսել եմ: Նա իսկապես լավ տղա է: Այսպիսով, ես իմ կյանքը կվստահեի ինձ կամ նրան:
Ո՞ւմ կտանեի ինձ հետ ամայի կղզի: Կևին Դե Բրույնեին։ Նա ինձ հիանալի գոլային փոխանցումներ կտար նույնիսկ այնտեղ։ Եվ նաև իմ ծնողները, որպեսզի նրանք հոգ տանեին իմ մասին և ինձ համար նորվեգական լավ կերակուր պատրաստեին»,- Հոլանդի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։