«Էվերթոնի» պաշտպան Յերի Մինան կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա կոլումբիացուն ցանկանում է ձեռք բերել «Ինտերը»։ Պաշտպանը կարող է փոխարինել Միլան Սկրինյարին, որը կարող է հեռանալ միլանյան թիմից։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն։
Այս մրցաշրջանում Մինան մեկ հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում: Նա վնասվածք էր ստացել առաջին շրջանում և բաց է թողնելու շուրջ 2 ամիս։