Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում «Բրենտֆորդը» սեփական հարկի տակ հաղթեց «Բրայթոնին»։
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով, երկու գոլերն էլ խփեց Այվեն Տոունին։ Բավականին գեղեցիկ ստացվեց նրա առաջին գնդակը:
Երկրորդ գնդակը անգլիացին խփեց 11 մետրանոցից։
«Բրենտֆորդը» տարավ այս մրցաշրջանի երրորդ հաղթանակը և 13 միավորով բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական: «Բրայթոնը» 7-րդ տեղում է՝ 14 միավորով։